Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպան էլ ավելի կօտարի Թուրքիային. Ռուբեն Սաֆրաստյան

Եվրոպան էլ ավելի կօտարի Թուրքիային. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիան կդադարի արևմտյան ժողովրդավարության ընկալման պետություն լինել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Անհաջող և վաղաժամկետ կազմակերպված հեղաշրջման փորձից Էրդողանը շատ լավ օգտվում է և կարողանում է իր ծրագրերն իրականացնել: Դրանք են` իրականացնել զտումներ համակարգում, ազատվել այն մարդկանցից, ովքեր չեն կիսում նրա մոտեցումները:  Սրա հետևանքը կլինի նոր Թուրքիան, կլինի իսլամացված պետություն, որտեղ վերահաստատվում է միանձնյա կառավարումը: Արդյունքում` Թուրքիան կդադարի արևմտյան ժողովրդավարության ընկալման պետություն լինել:  Թուրքիան կսկսի ավելի հեռանալ Արևմուտքից `ԵՄ-ից, ԱՄՆ-ից»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նկատեց, որ Եվրամիությունն արդեն քննադատություններ է ուղղում Թուրքիային, և դա նորություն չէ, նախկինում ևս նման շեշտադրմամբ հայտարարություններ են եղել: Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին  դադարեցված է ԵՄ Թուրքիայի ինտեգրման գործընթացը:  Թուրքագետն ակնհայտ է համարում այն, որ այդ գործընթացը չի վերսկսվի: Նա չի բացառում, որ Եվրոպան էլ ավելի օտարի Թուրքիային, գուցե և պաշտոնապես կասեցնի Թուրքիայի ինտեգրման գործընթացը:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:

Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am