Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում վախճանվել Է ռեժիսոր Գարրի Մարշալը

ԱՄՆ-ում վախճանվել Է ռեժիսոր Գարրի Մարշալը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բըրբանկ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կյանքի 82-րդ տարում վախճանվել Է ամերիկացի ռեժիսոր Գարրի Մարշալը, որն ստեղծել Է, մասնավորապես, «Սիրունիկը»(Pretty Woman, 1990) եւ «Փախած հարսնացուն» (Runaway Bride, 1999) կինոֆիլմերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին այս մասին հայտնել Է նրա գործակալ Միշել Բեգան: Գործակալի խոսքով՝ռեժիսորի մահվան պատճառ են դարձել թոքաբորբից հետո բարդությունները: Դրանից առաջ նա ինսուլտ Էր տարել: 

Մարշալի առաջին ֆիլմերը նկարահանվել են 1980-ական թականների սկզբին: Ընդհանուր առմամբ հռչակ են ձեռք բերել նրա շուրջ 20 գործեր: Մարշալը կինեմատոգրաֆի ոլորտում մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր Է:

Ինչպես ճշտել Է Բեգան, ռեժիսորի հուղարկավորությունը փակ կլինի հանրության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]