Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի, Թուրքիայի և Ղազախստանի դեպքերով

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի, Թուրքիայի և Ղազախստանի դեպքերով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտահոգված է Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, սակայն վստահ է, որ իր հարավային սահմաններին անվտանգությունը բարձր մակարդակի վրա է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին խոսել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Երկրի անվտանգությունն իր սահմանների երկայնքով ապահովված է անհրաժեշտ մակարդակի վրա: Այդուհանդերձ, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում ստացված վերջին միջադեպերի առնչությամբ»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Թուրքիայում, Հայաստանում ու Ղազախստանում առկա իրադրությունը չի կարելի նույն կերպ մեկնաբանել:

«Ամեն առանձին դեպք պետք է ուսումնասիրվի անհատական կերպով: Մի դեպքում դա պետական հեղաշրջման փորձ էր, որը մեծ թվով մարդկային զոհերի պատճառ դարձավ: Մյուս դեպքում, դա հանցավոր արարք էր: Սակայն մենք ցանկանում ենք տեսնել մեր հարևաններին որպես կայուն, բարգավաճ և կանխատեսելի պետություններ: Եվ այդ դեպքում մենք ունենք բոլոր հիմքերը` հավատալու, որ մեր հարևաններն ունեն նմանը լինելու ներուժը»,- ասել է Պեսկովը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով  պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է  Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անհայտ անձինք հարձակում են իրականացրել ոստիկանության վրա, որի հետևանքով զոհվել է չորս մարդ: 7 ոստիկան վերակենդանացման բաժանմունքում է: Ղազախստանի բանակը ծառայության ուժեղացված ռեժիմի է անցել: Ալմաթիում գործում է ահաբեկչական վտանգի առավելագույն` «կարմիր» մակարդակ: Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է իշխանության կողմնակից 208 մարդ, որից 60-ը` ոստիկան, 3-ը` զինվոր, 145-ը` քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1491 է: Ձերբակալվածների թիվը 7 հազար 543 է: 316 մարդ կալանավորված է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]