Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը հիշեցնում է վատ բեմադրված ներկայացում. Ալեքսանդր Ցինկեր

Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը հիշեցնում է վատ բեմադրված ներկայացում. 
Ալեքսանդր Ցինկեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը կարծում է, որ Թուրքիայում իրականացված ռազմական ապստամբության փորձը ավելի շատ նման էր ներկայացման:

«Եթե վերլուծենք Թուրքիայի հեղաշրջման այս անհաջող փորձը, կարող ենք եզրակացնել, որ միակ մարդն, ով այս իրողություններից առավելագույն օգուտը ստացավ, Էրդողանն էր:  Այս կասկածելի ռազմական ապստամբության փորձը շատ է հիշեցնում վատ  բեմադրված ներկայացում, որտեղ կարեւոր են ոչ թե գործընթացը եւ բովանդակությունը, այլ եզրակացությունները, որոնք հետեւեցին այդ գործընթացի ավարտին: 2 հազար 839 ապստամբներ` գեներալներ, ավագ սպաներ, զինվորներ, ձերբակալված են, եւս 2 հազար 745 դատավորների եւ դատախազների ձերբակալման հրաման է տրվել, ղեկավար կառույցներից սկսել են մաքրել Գյուլենի ենթադրյալ համախոհներին: Էրդողանը ԱՄՆ-ից պահանջում է իրենց հանձնել Գյուլենին` չբացառելով դավադիրների նկատմամբ մահապատիժ սահմանելու հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախկին պատգամավորը: Նրա խոսքով՝ Էրդողանը անպայման օգտագործելու է հեղաշրջում կատարելու այս փորձը:

«Էրդողանի համար սա միանշանակ հաղթանակ է: Նա ուներ ներքին քաղաքական շատ սխալներ, երկրում իրավիճակն արդեն պայթյունավտանգ էր, սակայն այսօր փողոց են դուրս եկել ոչ միայն նրա կողմնակիցները, այլեւ նրանք, ովքեր դեմ են Էրդողանին: Նա երազում էր Օսմանյան կայսրության վերականգման մասին եւ անպայման օգտվելու է այս անհաջող փորձից, որպեսզի ուժեղացնի ճնշումները Թուրքիայի ընդդիմության նկատմամբ, որը դեմ է Թուրքիայի իսլամացմանը: Այսօր երկիրը վերածվում է ավտորիտար սուլթանության, որտեղ ժողովրդավարական ազատությունները աստիճանաբար կոչնչացվեն ապստամբների, ահաբեկիչների եւ դավաճանների  դեմ պայքարի վերաբերյալ կարգախոսների ներքո»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]