Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը ձգտում Է պահպանելու զուգակշռությունը Երեւանին եւ Բաքվին զենքի մատակարարումների հարցում

Ռուսաստանը ձգտում Է պահպանելու զուգակշռությունը Երեւանին եւ Բաքվին զենքի 
մատակարարումների հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրման պայմաններում ձգտում Է պահպանելու հավասարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հարցում եւ ելնում Է այն բանից, որ «հակամարտային իրադրությունները պետք Է լուծվեն ոչ զենքի միջոցով», «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է Ռազմատեխնիկական համագործակցության համերկրային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

«Հակամարտություններն սկսվում են, չնայած այն բանին, որ մի կողմն ավելի լավ կամ ավելի վատ Է զինված: Այնուամենայնիվ, անհրաժեշտ Է ձգտել զոուգաշռության: Եվ Ռուսաստանը ջանքեր Է գործադրում, որպեսզի պահպանվի զուգակշռությունն, ինչպես բացարձակ արտահայտությամբ, այնպես Էլ սպառազինությունների հիմնական համակարգերի քանակով եւ որակով»,- ասել Է Ֆոմինը: 

Նա ընդգծել Է, որ «ռազմատեխնիկական համագործակցության գելխավոր խնդիրն այն չԷ, որպեսզի օգնություն ցույց տրվի ինչ-որ մեկին, ստեղծվի ուժերի գերակշռություն»: «Գլխավոր խնդիրը, որքան Էլ որ դա տարօրինակ հնչի, խաղաղության եւ կայունության պահպանումն Է կոնկրետ երկրում, տարածաշրջանում եւ ամբողջությամբ վերցված աշխարհում»,- կարծում Է համերկրային ծառայության ղեկավարը:      

Ֆոմինը պատմել Է, որ այս կամ այն երկրին մատակարարման որոշումը Ռուսաստանն ընդունում Է՝ տարածաշրջանի սուր իրադրությունների հաշվառմամբ: «Այստեղ չի կարելի ասել, թե մենք սպասում ենք՝ սրում տեղի կունենա թե ոչ: Գոյություն ունի որոշակի զուգակշռություն, եւ մենք ելնում ենք այն բանից, որ  հակամարտային իրադրությունները պետք Է լուծվեն ոչ զենքի ձիջոցով»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am