1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռոլանդ Շառոյանը զինված հարձակումը համարում է ոտնձգություն հայրենիքի դեմ

Ռոլանդ Շառոյանը զինված հարձակումը համարում է ոտնձգություն հայրենիքի դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գրողների միության անդամ Ռոլանդ Շառոյանը զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու և բռնության սպառնալիքով այնտեղ մարդկանց պահելու քայլերը հայրենիքի նկատմամբ սրիկայություն է համարում: «Այս հարձակումը ոչ թե անձերի դեմ է, այլ հայրենիքի: Անձերն ընդհանրապես կապ չունեն: Սա սրիկայություն է հայրենիքի նկատմամբ: Պայքարելու ժողովրդավարական ճանապարհներ կան, ոչ ոք չի խոչընդոտում դրանց դիմելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շառոյանը` մեկնաբանելով հուլիսի 17-ին Երևանում ստեղծված իրավիճակը: 

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով  պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է  Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Որպես պատանդ առկա է 7 մարդ: Հարձակում գործածների շրջանում վիրավորներ չկան:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշել է, որ ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգն ունեն ուժեր և միջոցներ`  վնասազերծելու ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործած և այնտեղ բռնության սպառնալիքով ոստիկանության ծառայողներին պատանդ պահող խմբին վնասազերծելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]