1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանցի ռեժիսորը նկարահանել է ֆիլմ` ունենալով 30.000 դոլար

Իրանցի ռեժիսորը նկարահանել է ֆիլմ` ունենալով 30.000 դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական «Անմահը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթում:

Կինոնկարի ռեժիսորը`Սեյեդ Հադի Մոհագեգը, առաջին անգամ է մասնակցում  կինոփառատոնին: Սա իր երկրորդ ֆիլմն է, որ բավականին դժվարությամբ և քիչ բյուջեով է նկարահանել` երեսուն հազար դոլարով: Ռեժիսորը, սակայն, այն կարծիքին է, որ գումարը ամենակարևորը չէ, և փոքր բյուջեով ֆիլմ նկարելն ուղղակի փորձ է պահանջում: Կինոռեժիսորը մտածում է, որ քիչ գումար ունենալու դեպքում լավ սցենարն է օգնում ստանալ հաջողված ֆիլմ:

 «Այս տեսակ ֆիլմերը, ինչպես «Անմահը», Իրանում այնքան էլ ընդունելի չեն, որովհետև այսօրվա մարդը հոգնածության ու անհանդուրժողականության է հասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց իրանցի կինոռեժիսորը: Նրա խոսքով` հոգնածության պատճառը մարդկանց մեխանիկական դարձած կյանքն է, որն անխուսափելի է: Նա նաև կարծում է, որ հիմա մարդիկ ֆիլմերում նախընտրում են տեսնել կարճ տեսարաններ ու կրքոտ պատմություններ:

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցությանը` Մոհագեգը նշեց, որ Աբաս Քիառուստամիի նման մեծ ռեժիսորները ներկայացրել են իրենց ֆիլմերն այս փառատոնին և ինքն էլ ուշի-ուշով հետևում է «Ոսկե ծիրան»-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]