1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեպի Թուրքիա միջազգային չվերթները հետաձգվել են, այդ թվում` Երևան-Ստամբուլը

Դեպի Թուրքիա միջազգային չվերթները հետաձգվել են, այդ թվում` Երևան-Ստամբուլը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային տարբեր ավիաընկերություններ հայտարարել են դեպի Թուրքիա չվերթների հետաձգման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հետաձգվել է նաև Երևան-Ստամբուլ հուլիսի 16-ի 05:20-ին նախատեսված չվերթը: Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանը մեծությամբ երրորդ օդանավակայանն է Եվրոպայում: Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով փակվել էր նաև Ստամբուլի օդանավակայանը:

Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 194 մարդ (հեղաշրջման փորձի 104 մասնակից, իշխանամետ 90 մարդ): Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]