Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է «Փրկության քարտեզ» ֆիլմի հեղինակին


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Սուրբ Աստվածածին վանքի իր գրասենյակում ընդունել է «Փրկության քարտեզ» ֆիլմի հեղինակ Մանվել Սարիբեկյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Սարիբեկյանին ընկերակցել է ֆինլանդացի պատմաբան և ցեղասպանագետ Սվանթե Լունտկրենը, ով մեծ ներդրում է ունեցել ֆիլմի իրագործման մեջ:

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին ու մասնավորապես որբերին ծառայություն մատուցած հինգ միսիոներուհիների` Քարեն Եփփեի (Դանիա), Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնի (Շվեդիա), Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) կյանքերը: «Փրկության քարտեզը» մեծ հաջողություն է ունեցել և ավելի քան մեկ տարի ցուցադրվում է ողջ աշխարհում:

Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել հայ արվեստագետի և գիտնականի աշխատանքը: Նա հաստատել է փաստը, որ Ցեղասպանության տարիներին միսիոներները հսկայական զոհողություններ են մատուցել և փրկել հազարավոր որբերի կյանքեր:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ