Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս

«Հայաստան. ստեղծենք միասին»-ի առողջապահության խմբի աշխատանքային 3-րդ օրը գործնական էր և ուսուցողական


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող աշխարհի առաջատար բուհերի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. սեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի շրջանակներում «Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային խումբը hուլիսի 13-ին «Վարդանանց»  նորարական բժշկական կենտրոնից տեսակապով հեռաբուժության ևս մեկ փորձ է  իրականացրել:  Ծրագրի մասնակիցները երկրորդ անգամ հեռակապով միացել են աշխատանքային խմբի Լոռու մարզի Գարգար գյուղ մեկնած մյուս անդամների հետ: Գարգարից տեղի հիվանդների մասին տեղեկատվություններ տրամադրվեցին, որոնց համաձայն՝ նրանց  կախտորոշեն, և որոշում կկայացվի նրանց բուժման վերաբերյալ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Աշխատանքներն իրականացնող  ուսանողների խմբին միացան Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ընդհանուր բժշկության բաժնից ևս մի քանի ուսանողներ, ովքեր արդեն 3 շաբաթ է,  ինչ իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում «Վարդանանց»-ում:   Կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ,  խմբի  աշխատանքները համակարգող բժշկուհի Նարինե Գրիգորյանը «Բժշկություն և  առողջապահություն» աշխատանքային խմբին միացած երիտասարդներին  հանգամանալից ներկայացրեց ծրագրի իրագործման  կարևորությունը,  նպատակներն ու նոր առաջարկները:

Խմբի համակարգողը նշեց. «Ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր համալսարաններում սովորող,  ինչպես նաև Հայաստանի  բժշկական  հաստատությունների ուսանողներ:  Հայաստանում  սովորողներից  հիմնականում  ներգրավված են 3-րդ կուրսեցիներ, ուստի  ես  առաջարկեցի,  որպեսզի  ծրագրին մասնակցեն նաև բարձր կուրսերում սովորողներ, ովքեր   իրենց  մասնագիտական գիտելիքներով կօգնեն   3-րդ կուրսեցիներին»:

 Աշխատանքային 3-րդ օրն  առավել գործնական էր,  ուսուցողական: Ներկայացվեցին բժշկական սարքավորումներից օգտվելու կանոնները,  համացանցում  Լոռու մարզի Գարգարից  ստացվող   տվյալների բազայի ստեղծման մեխանիզմները, առցանց  բժշկական խորհրդատվություն ստանալու,   տալու,  հարցումներ անելու ձևաչափը և այլն»: 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ