Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնական Նագոյա քաղաքը 10 հազար դոլար է տրամադրել Գյումրիի երաժշտական դպրոցին

Ճապոնական Նագոյա  քաղաքը 10 հազար դոլար է տրամադրել Գյումրիի երաժշտական 
դպրոցին

ԳՅՈՒՄՐԻ, 13  ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ճապոնիայի Նագոյա  քաղաքը 10.000 ԱՄՆ դոլար գումար է տրամադրել Գյումրիին:  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն հուլիսի 13-ին  ընդունեց գյումրեցի սաքսաֆոնահար, 14-ամյա Ավետիս Հովսեփյանին: Երիտասարդ երաժիշտը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանի նախաձեռնությամբ, սույն թվականի հուլիսի 8-ին Ճապոնիայի Նագոյա քաղաքում մասնակցել է Ստեֆանի Թոփալյանի համերգ-ճաշկերույթին: Ինչպես «Արմենպրես»,-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանի մամուլի գրասենյակից,  ճաշկերույթի նպատակը եղել է հանգանակության կազմակերպումը՝  Գյումրու քաղաքապետարանի ենթակայության Ա. Բրուտյանի անվան երաժշտական դպրոցին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Համերգ-ճաշկերույթին Ավետիս Հովսեփյանը կատարել է երեք ստեղծագործություն՝ հայկական, դասական և ջազային: Միջոցառման ընթացքում հանգանակվել է մոտ 10.000 ԱՄՆ դոլար:

Գյումրու քաղաքապետը Սամվել Բալասանյանը, ողջունելով երիտասարդ երաժիշտ Ավետիս Հովսեփյանին, իր խոսքում ընդգծեց, որ հանգանակված գումարը կծախսվի դպրոցի կարիքների համար: Քաղաքապետը Ավետիսից հետաքրքրվեց Ճապոնիա կատարած այցի,հետագա անելիքների մասին: Ավետիսը մանրամասներ պատմեց ընդունելության, իր հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի և համերգ-ճաշկերույթի մասին: Ավետիսի ծնողներն, ովքեր ներկա էին հանդիպմանը, շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին իրենց որդու հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի և ջերմ ընդունելության համար:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]