Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

ANEL-ը և MIC-ը հյուրընկալել են «Հայաստան. ստեղծենք միասին» հավաքի աշխատանքային խմբի անդամներին


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքի «Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի անդամները հուլիսի 13-ին այցելել են «Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ» (ANEL) և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» (MIC): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներում երիտասարդական հավաքի մասնակիցները շրջեցին գրաֆիկական ծրագրավորման, նյութերի դիմադրության, էլեկտրոնիկայի, ուժային էլեկտրոնիկայի, էլեկտրական մեքենաների, էներգետիկայի, էլեկտրատեխնիկայի, չափումների, ռոբոտաշինության, միկրոկարգավորիչների, կապի համակարգերի, հեռահաղորդակցության, մեխանիկամեքենագիտության, կառավարման համակարգերի գիտահետազոտական լաբորատորիաներում, ծանոթացան  կազմակերպության  հաջողություններին և առաջիկա ծրագրերին:

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում» երիտասարդներին ողջունեց  տնօրեն Արտաշես Վարդանյանը: Նա հանգամանորեն ծանոթացրեց կենտրոնի աշխատանքներին, մթնոլորտին, հեռակնարներին: Արտաշես Վարդանյանը նշեց, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է, և իրենց կենտրոնն էլ ապագային միտված շատ նոր ինովացիոն ծրագրեր ու մեկնարկային նախաձեռնություններ ունի: Հանդիպման վերջում նա սիրով պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին: Ծավալվեց աշխույժ, արդյունավետ քննարկում:

Տեսաշարով ներկայացվեցին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» ինկուբացիոն ձեռնարկությունների հիմնումը և նոր նախագծերը (startup)»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ