Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի անկախության ճանաչմանն ու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն այլընտրանք չկա. Դավիթ Բաբայան

Արցախի անկախության ճանաչմանն ու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն 
այլընտրանք չկա. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անկախության ճանաչմանն ու բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն այլընտրանք չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանը պնդում է փուլային տարբերակը, որը գործընթացը ձգձգելու մի ձև է, ավելի շահեկան դիրք ստանալու ձգտում է: Եթե Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ շահագրգռված է հարցի կարգավորմամբ և չի տեսնում այլ տարբերակ, քան փուլայինը, ապա այդ դեպքում թող ճանաչի Արցախի անկախությունը, մենք էլ կճանաչենք Ադրբեջանին ու կնստենք բանակցային սեղանի շուրջ և կսկսենք քննարկել տարբեր հարցեր: Այլ տարբերակ չկա: Պետք է լինի Արցախի անկախության ճանաչումը, լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնումը, մնացածը ցույց կտա ժամանակը: Միևնույն ժամանակ պետք է բոլորը հասկանան մի բան, վերադարձ չի կարող լինել անցյալին, նաև սահմանների առումով»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ այս անգամ շատ ավելի մոտ են հաջողության հեռանկարին, քան երբևէ, Դավիթ Բաբայանը նշեց, որ ամենայն հավանականությամբ դա վերաբերում է սահմանին հետաքննական մեխանիզմների ներդրման հացին:

«Հաշվի առնելով այն, որ ներկայում ընթանում են լուրջ քննարկումներ մեխանիզմների ներդրման հարցի շուրջ, կարծում եմ, որ այդ հայտարարությունը դրան է վերաբերում, որովհետև այս փուլում մենք Ադրբեջանի կողմից չենք տեսնում որևէ քայլ` ուղղված համապարփակ կարգավորմանը, ընդհակառակը շարունակվում են ապակառուցողական հայտարարությունները: Այս մեխանիզմների ուղղությամբ թեպետ նրանք խոչընդոտում են, բայց բացեիբաց դրա մասին չեն խոսում: Հետևաբար` պետք է սպասենք և աշխատենք այս մեխանիզմների ներդրման ուղղությամբ»,-ասաց Դավիթ Բաբայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]