1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աշակերտները հանգիստը համատեղում են ՁԻՀ-ի կենտրոններում ուսուցման հետ

Աշակերտները հանգիստը համատեղում են ՁԻՀ-ի կենտրոններում ուսուցման հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հիմնված ինովացիոն գրեթե բոլոր կենտրոններում նախաձեռնվել են ամառային դպրոցներ աշակերտների համար: Դրանց նպատակն է դպրոցականներին ուսուցանել ծրագրավորման լեզուներ, զարգացնել նրանց մոտ տրամաբանական և ալգորիթմային մտածողությունը, ամառային արձակուրդները կազմակերպել հետաքրքիր և արդյունավետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻՀ-ից, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում սովորում են տարբեր ծրագրավորման լեզուներ. KoDU միջավայրում խաղերի պատրաստման դասընթացը կազմակերպվել է 8-13 տարեկան դպրոցականների համար, web ծրագրավորման դասընթացը՝ 14-16, իսկ C/C++ ծրագրավորման լեզվի դասընթաց՝ 15-18 տարեկան դպրոցականների: Ամառային արձակուրդները ծրագրավորման դասընթացների հետ համատեղում են ընդհանուր թվով 110 դպրոցականներ: ԳՏԿ ծրագրերի ղեկավար Հրայր Արամյանի խոսքով` սա դպրոցականների համար հիանալի հնարավորություն է ամառային հանգիստն ավելի բովանդակալից անցկացնելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից:

Հուլիսի 11-ից ամառային դպրոց է մեկնարկել նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Այստեղ ծրագրավորման լեզուներ կսովորեն 12-18 տարեկան դպրոցականները: Դպրոցի ծրագրում ներառված են գրաֆիկական դիզայնի, ալգորիթմների (բլոկ-սխեմաներ), Python-ի, web ծրագրավորման (HTML, CSS), անգլերենի, հանրային խոսքի հմտությունների (հայերեն/անգլերեն տարբերակներ) դասընթացներ:

ՁԻՀ-ի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում նույնպես ակտիվորեն ընթանում են ամառային դպրոցի դասերը: Այստեղ ծրագիրը կազմվել է երկու տարբեր թիրախային խմբերի համար՝ Վեբ դիզայնի Ամառային դպրոցի ծրագիր 13-17 տարեկանների համար և Java ծրագրավորման թեմայով` 15-17 տարեկանների համար: Ընդհանուր առմամբ ամառային դպրոցին մասնակցել են մոտ 40 դպրոցականներ:

10-14 տարեկան դպրոցականների համար ամառային դպրոց է կազմակերպել նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Այստեղ աշակերտները սովորում են ծրագրավորման բազային ծրագրեր, web ծրագրավորում, մասնագիտական անգլերեն և այլ հմտություններ: Դպրոցականներին հյուրընկալում են նաև հայկական հայտնի ՏՏ ընկերություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]