Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոռու մարզի մանուկների համար կառուցվում է առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը

Լոռու մարզի մանուկների համար կառուցվում է առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից  Լոռու մարզում կառուցվում է առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը:

«ՍՄԱՐԹ նախաձեռնությունը մշակվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի նորագույն տեխնոլոգիայի և բարձրակարգ մասնագետների շնորհիվ խթանել  գյուղական համայնքների զարգացումը, հնարավորություն ստեղծել տեղի բնակչության, հատկապես երիտասարդների և երեխաների համար տարբեր ոլորտներում լուրջ մասնագիտություն ձեռք բերելու»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց  Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արմեն Բեժանյանը:

ՍՄԱՐԹ ավանը բաղկացած է մի քանի կառույցից: Հիմնականը ՍՄԱՐԹ կենտրոնն է: Արմեն Բեժանյանի խոսքով՝ այն իր մեջ ներառելու է տեխնոլոգիայի, արվեստի և երաժշտության, լեզվագիտության, բիզնեսի, առողջապահության, լեզվաբանության և այլ ոլորտների ուսուցում: Կառուցվել են նաև ՍՄԱՐԹ սենյակներ, որոնք հնարավորություն են տալու գյուղական համայնքների և ՍՄԱՐԹ կենտրոնի միջև կապ ապահովելու՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ: Սենյակները նաև հնարավորություն են տալու հաղորդակցություն ապահովել ձմեռային ամիսներին, երբ ՍՄԱՐԹ կենտրոն այցելելը դժվար լինի:

Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի գործարկվելու է 2017 թվականի գարնանը:Ինչպես տեղեկացրեց Արմեն Բեժանյանը, պլանավորվում է  նման ՍՄԱՐԹ կենտրոններ կառուցել այլ մարզերում:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Հիմնադրամը գործում է Հայաստանի 6՝ Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]