Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում վաճառվող գրքերի մոտ 70 տոկոսը ձեռք են բերում երիտասարդները

Հայաստանում վաճառվող գրքերի մոտ 70 տոկոսը ձեռք են բերում երիտասարդները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցողների մեծ խումբ հետաքրքրված է որակյալ գրականությամբ: Հետաքրքրությունը հատկապես մեծ է երիտասարդների մոտ: Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց գրականության հանդեպ հայ երիտասարդության և ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունների մասին: Բանախոսի խոսքով՝ կա ընթերցողների ակտիվ խումբ, և պատահական չէ որ վերջին տարիներին ամենից շատ են ձևավորվել գրական ակումբներ: Նրա դիտարկմամբ՝ թե համացանցում ընթերցողների, և թե գրախանութներից ու գրադարաններից օգտվողների մեծ մասը կազմում են 18-33 տարեկան երիտասարդները: Նիկողոսյանը կարևոր համարեց այն փաստը, որ վաճառվող գրքերի մոտ 70 տոկոսը ձեռք են բերում հենց երիտասարդները: Նրա կարծիքով՝ մեր ավագ սերնդի դժգոհությունը այն մասին, որ իրենք գրքին ավել մեծ տեղ էին տալիս, քան այժմյան երիտասարդությունը՝ միֆ է:

Արքմենիկ Նիկողոսյանը հատկանշական համարեց նաև այն փաստը, որ նախկինում գրախանութների գրքերի 80 տոկոսը ռուսերեն էին, 20 տոկոսը հայերեն, իսկ այժմ պատկերը միանգամայն հակառակն է 80 տոկոսը՝ հայերեն, 20 տոկոսը՝ այլալեզու գրքեր: Նա վստահեցրեց, որ աշխարհում լույս տեսնող բեսթսելերների մոտ 60 տոկոսը թարգմանվում է հայերեն:

«Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելը մեզ մոտ շատ փոխեց գրքի հանդեպ վերաբերմունքը: Եթե  5 տարի առաջ հեղինակը ստանում էր մեծ մրցանակներ, բայց նրա գիրքը վաճառվում էր տարեկան ընդամենը 3-5 օրինակներով, այժմ դրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի: Լինում են դեպքեր, որ տարբեր հրատարակիչներ մրցում են, որպեսզի տպեն ինչ-որ հեղինակի ստեղծագործությունը:

Այսօր Հայաստանում գիրք տպելու խնդիր չունի Գուրգեն Խանջյանը, քանի որ նրա ցանկացած գիրք լավ է վաճառվում գրախանութներում՝ տարեկան 100-300 օրինակ: Սա Հայաստանում ժամանակակից հեղինակի համար լավ ցուցանիշ է: Շատ պահանջված գրող է նաև Արամ Պաչյանը: Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արև» վեպն է ունեցել 2 տպագրություն՝  առաջին 500 օրինակը ավարտվել է: Կա մշտական սեր և հետաքրքրություն Լևոն Խեչոյանի գրքերի հանդեպ:  Բանաստեղծներից Հովհաննես Գրիգորյանի գրքերը միշտ պահանջված են, բայց այստեղ մի վերապահություն կուզենայի անել, որ պոեզիայի հանդեպ հետաքրքրությունը վաճառքների տեսանկյունից շատ ավելի քիչ է»,- նշեց նա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ բանախոսը ընդգծեց նաև, որ մեր հեղինակները կարողացել են հետաքրքրություններ առաջացնել դրսի հրատարակիչների մոտ ևս: Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպը տպագրվել է ԱՄՆ-ում: Հովհաննես  Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» տպագրվել է թուրքերեն՝ թուրքական հրատարակիչների կողմից. հիմա տպվում է Կանադայում: Արամ Պաչյանի «Ռոբինզոն» ժողովածուն տպագրվել է  ուկրաիներեն: Նրա խոսքով Պաչյանը Հայաստանում տպագրել է 3 գիրք, որոնց ընդհանուր տպաքանակը 1900 օրինակ է, իսկ Ուկրաինայում միայն «Ռոբինզոն»-ը տպագրվել է 2000 օրինակով և 4 ամսվա մեջ համարյա սպառվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]