1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունն Արցախում էր

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունն Արցախում 
էր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, 2016 թվականի հուլիսի 8-9-ը, երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովից, աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ: Նշված հանդիպումների ընթացքում, հայկական երկրորդ հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ քննարկվել են երկու պետությունների հանրային ծառայությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառների և ջրային ոլորտի արդի խնդիրների, հետագա զարգացումների ու կարգավորման արդյունավետ մեթոդների կիրառման խնդիրներ:

Այցելության ընթացքում  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև, 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում, հրավիրվել է կարգավորող հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ ամփոփվել են 2015 թվականի երկու հանձնաժողովների աշխատանքային միասնական ծրագրի իրականացման արդյունքները և հաստատվել 2016 թվականի աշխատանքային ընթացիկ ծրագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]