Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանյան պատվիրակությունը սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց լրագրողների «սև ցուցակների» հարցում

Հայաստանյան պատվիրակությունը սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց լրագրողների 
«սև ցուցակների» հարցում

ԹԲԻԼԻՍԻ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Հարավային Կովկասի մեդիա կոնֆերանսի աշխատանքներին մասնակցող հայաստանյան պատվիրակության պետական հատվածը ներկայացնող մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանական ապակառուցողական մոտեցման նկատմամբ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից կրավորականություն դրսևորելու կապակցությամբ։

Քննարկումների ընթացքում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների կողմից առաջարկություն էր եղել դատապարտել այսպես կոչված լրագրողական «սև ցուցակների» արատավոր պրակտիկան, որը կիրառվում է էթնիկ և մասնագիտական պատճառներով անցանկալի լրագրողներին որոշ երկրներ մուտքի արտոնագրերից զրկելու և նրանց բնականոն աշխատանքներին խոչընդոտելու համար։

Շուրջ քսան րոպե քննարկված և գրեթե կոնսեսուսային լուծման հասած հարցը չարտացոլվեց եզրափակիչ խորհրդատվական ամփոփագրում՝ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից իրարամերժ դիրքորոշումների արտահայտման պատճառով։ Հատկանշական է, որ ադրբեջանական պատվիրակության մասը հանդիսացող ԱԳՆ ներկայացուցիչը, համաձայնելով, որ սև ցուցակների գոյությունն արատավոր երևույթ է, փորձեց դրա առկայությունն Ադրբեջանում հիմնավորել ներքին օրենսդրությամբ, այնուհետև պնդեց, թե «սև ցուցակի» գոյությունը պայմանավորված է իր երկիր ապօրինի այցելությունները կանխելու մտադրությամբ։

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի ավագ խորհրդական Անդրեյ Ռիխտերը, ի սկզբանե բարձր գնահատելով հայկական կողմի առաջարկությունը և դրական արտահայտվելով թեմայի կարեւորության առնչությամբ, ի վերջո այն չընդգրկեց եզրափակիչ փաստաթղթում՝ իբր թե կոնսենսուսի բացակայության պատճառով։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչները նշեցին, որ նման համահարթեցնող փաստաթղթի ընդունումը, որը չի արտացոլում տարածաշրջանում առկա իրական իրավիճակը եւ միայն հպանցիկ է արտահայտվում երկրներից յուրաքանչյուրում առկա մարտահրավերներին, չի կարող լինել արդյունավետ։

«Ի վերջո, մենք կրկին տուժում ենք բոլոր միջազգային ինդեքսների հետնապահ Ադրբեջանի հետադեմ հավակնությունների պատճառով, եւ մենք չենք կարող պաշտպանել նման մոտեցումը սկզբունքային առումով», - ասաց հայկական պատվիրակության անդամ Հ. Նիկողոսյանը։

Պետական հատվածի ներկայացուցիչները չմասնակցեցին եզրափակիչ փաստաթղթի ընդունմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]