1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թշնամու երեք տանկ խոցած Շուլի Հակոբյանին հարազատ Գյումրիում հերոսավայել դիմավորեցին

Թշնամու երեք տանկ խոցած  Շուլի Հակոբյանին հարազատ Գյումրիում հերոսավայել դիմավորեցին

ԳՅՈՒՄՐԻ, 6  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հուլիսի 6-ին, զիվորական ծառայությունն ավարտելուց հետո Գյումրի վերադարձավ  ԼՂՀ ԶՈՒ-ի Մատաղիսում տեղակայված զորամասի մարտկոցի ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը: Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում Արցախի հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները ճնշելիս ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը հակառակորդի Տ-72 և Տ-80 3 տանկ է ոչնչացրել: Ավագ սերժանտին դիմավորեցին  քաղաքի մուտքի մոտ, ապա զինվորին   ընդունեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետը ողջունեց Շուլի Հակոբյանին ու բոլոր ներկաներին: Քաղաքապետն իր շնորհակալությունը հայտնեց  կատարած սխրագործության, իսկ Շուլիի հորը՝ Արմեն Հակոբյանին՝  քաջ որդի դաստիարակելու համար:  Շուլի Հակոբյանը համեստորեն նշեց, որ  իր արածը հերոսություն չէ,այլ պարտք հայրենիքի հանդեպ: «Ծառայության 1 տարի 8 ամիսը համեմատել չի կարելի վերջին ամիսների հետ: Բնականաբար, շատ դասեր քաղեցինք՝ թե՛ մարտավարական, թե՛ ծառայողական, թե կյանքի»,-նշեց զինվորն՝ անկեղծանալով, որ այս պահը չի վայելում՝ քանի,  որ իր  զինակից ընկերներից շատերն իր կողքին չեն: Հաշվի առնելով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախությունը« անձնական արիությունը, գյումրեցու հայրենասիրական ոգին մարտական գործողությունների ժամանակ լավագույնս դրսևորելու և  քաջության համար՝ Շուլի Հակոբյանը պարգևատրվեց Գյումրու  «Ոսկե հուշամեդալ»-ով: Հանդիպումից հետո Շուլի Հակոբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, փաստեց, որ ստացել է զինվորական գործը շարունակելու առաջարկ, բայց դեռ այդ մասին  կմտածի, իսկ մինչ այդ պետք է շարունակի ուսումը. ապագա տնտեսագետը սովորում է Երևանի պետական համալասարանում:

ՊԲ N զորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի հրամանատար, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյանն (14/1« Գյումրու ԶԿ) 2016թ. ապրիլի 4-ին N 153 մարտական դիրքում մասնակցել է մարտական գործողությունների« որի ժամանակ մոտ 1200մ հեռավորությունից «Ֆագոտ»-ով խոցել է հակառակորդի 3 տանկ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության համար ՀՀ նախագահի կողմից Շուլի Հակոբյանը պարգևատրվել է նաև «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]