Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարությունը Պլովդիվի հայերից շնորհակալ է ապրիլին ԼՂՀ-ին աջակցելու համար

Սփյուռքի նախարարությունը Պլովդիվի հայերից շնորհակալ է ապրիլին ԼՂՀ-ին աջակցելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 4-ին տեղի է ունեցել հեռակոնֆերանս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ: Տեսակապով հեռակոնֆերանսին մասնակցել են Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, համայնքի ներկայացուցիրներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմորեն ողջունելով տեսակապի մասնակիցներին՝ նախարարը կարևորել է հեռակապով հաղորդակցվելու ձեվաչափը, շնորհակալություն հայտնել համայնքին և, հատկապես, Եղիազար Ուզունյանին ապրիլյան պատերազմի օրերին Հայրենիքի կողքին լինելու, վիրավոր զինվորներին և զոհվածների հարազատներին սատար կանգնելու համար: Նա, մասնավորապես, ասել է «Շնորհակալություն, որ  դուք բարոյական և նյութական օգնություն ցուցաբերեցիք մի քանի ընտանիքների և նրանց համար դարձաք հարազատներ, մասնակցեցիք Հայաստանի և Արցախի կողքին կանգնելու այն մեծ շարժմանը, որ ալեկոծեց ողջ Սփյուռքը:

 Սիրելի՛ բուլղարահայեր, հայ ժողովուրդն ամենուրեք ակտիվ է, հզոր, խելացի, աշխատասեր: Հայ լինելը հպարտություն է, և այդ հպարտությունը մենք ամենուրեք պետք է սերմանենք մեր երեխաների, երիտասարդների մեջ։ Նրանք պետք է գիտակցեն, որ իրենք 12,5 միլիոն հայության մի մասնիկն են, որը կարողացավ ստեղծել երկու անկախ հայկական պետություն: Մենք դեմ ենք պատերազմին, և այսօր  բոլորս պետք է նպաստենք, որ խաղաղ ճանապարհով լուծվի Արցախի հարցը:

Կարծում եմ, որ ձեր ջանքերի  ու աշխատանքի շնորհիվ, Բուլղարիայի իշխանությունները ևս, որպես եվրոպական ընտանիքի անդամ, իրենց ձայնը կբարձրացնեն և կհետևեն Գերմանիայի օրինակին, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ, ձեր համայնքը պետք է միավորվի, ցանկալի է, եվրոպական մի շարք երկրների օրինակով ստեղծվի Բուլղարիայի բոլոր կառույցները համակարգող մարմին և փորձեք  կայանալ բոլոր ոլորտներում, ձեզանից յուրաքանչյուրը պետք է լինի Բուլղարիայի լավ, օրինապահ քաղաքացի՝ պահպանելով իր ազգային նկարագիրը, գիտակցելով, որ միայն հզոր Հայաստանն է մեր բոլոր համազգային խնդիրների լուծման բանալին, Դուք բոլորդ պետք է զորավոր լինեք և մասնակցեք Հայրենիքի  հզորացման գործին»:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, «Նախարարը նշեց, որ ինչպես բազմաթիվ համայնքներում, այնպես էլ Բուլղարիայի համայնքում չափազանց կարևոր է հայապահպանության խնդիրը և հորդորեց առավել ակտիվ մասնակցել նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, քանի որ հայապահպանության ամենաուղիղ ճանապարհը Հայաստան գալն է, հայրենաճանաչությունը, իսկ նախարարության ծրագրերը տալիս են այդպիսի բազում հնարավորություններ:

Բուլղարիայում ՀՀ պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանը կարևորեց հեռկապով համայնքների հետ աշխատելու ձևաչափը և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը նման հնարավորություն ընձեռելու համար:

Հյուպատոսի խորհրդական Աղավնի Գևորգյանը ներկայացրեց համայնքում իրականացվող աշխատանքները, մշակութային միջոցառումները և առկա խնդիրները:

Համայնքի կրթական գործի պատասխանատուները խնդրեցին լրացուցիչ ուսումնամեթոդական ձեռնարկներ և գրականություն տրամադրել:

Քննարկվեցին նախարարության ծրագրերին համայնքի առավել ակտիվ մասնակցությունն ապահովելու և մի շարք այլ խնդիրներ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]