Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ֆայմթեք» թիմը գրավել է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի առաջին տեղը

«Ֆայմթեք» թիմը գրավել է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի առաջին տեղը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի պահանջը` հասնել նպատակակետ, նետել 300 գրամանոց բեռն ու վերադառնալ, հաջողությամբ կատարել են «Fimetech», «ArmBGC», «TSD» թիմերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, թիմերը համապատասխանաբար զբաղեցրել են 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Հաղթողները կազմակերպիչների կողմից արժանացել են 600, 400 և 260 հազարական դրամ պարգևավճարի:

Մրցույթին մասնակցել են նաև «Epic Dron», «iUAV», «Eagle Eye», «Sky protectors», «Արծիվ», «Սավառնակ» և «ՌոբոԷջմիածին» թիմերը:

Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանի տարածքում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը, ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, մասնագիտական ժյուրիի անդամները և այլ հյուրեր ու մասնակիցներ:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթն իրականացվել է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում, հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտել, խրախուսել տաղանդավոր հայ դպրոցականներին ու երիտասարդներին, ովքեր կարող են մեծ ավանդ ունենալ ՀՀ ռազմարդյունաբերության ու տեխնոլոգիական զարգացման գործում:

«ԱրմՌոբոտիքսի» շրջանակում ԻՏՁՄ-ն և Ucom ընկերությունը հայտարարել էին «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների մեկնարկի մասին դեռևս 2015 թ. նոյեմբերին: «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի եզրափակիչը կայացել էր ապրիլին, որտեղ կրկին առաջին տեղ էր զբաղեցրել «Ֆայմթեք» ընկերությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]