Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Արի տուն» ծրագիրը հայրենիք է բերել 130 երիտասարդի

«Արի տուն» ծրագիրը հայրենիք է բերել 130 երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանի, մտավորականների ու հյուրերի մասնակցությամբ հուլիսի 4-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով արիտունցիներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի արիտունցիներ, սիրով և ջերմությամբ ողջունում եմ բոլորիդ Մայր Հայրենիքում` Հայաստանում, համոզված եմ, որ այս 14 օրերի ընթացքում դուք լավ կճանաչեք Հայաստանը, կծանոթանաք Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմամշակութային հուշարձաններին: Կայցելեք Հայոց ցեղասպանության հուշարձան, Եռաբլուրում ծաղիկներ կդնեք զոհված հերոսների շիրիմներին: Ուրախ եմ, որ Հայաստանում անցկացրած օրերից մեկը նվիրելու եք Հայկական բանակին, այցելելու եք զորամաս, ծանոթանալու եք մեր զինվորների առօրյային: Սիրելի° արիտունցիներ, նաև  4 անմոռանալի և հագեցած օրեր ենք անցկացնելու ճամբարում: Այդ օրերին դուք հիանալի հնարավորություն կունենաք բարելավելու ձեր մայրենին, ավելի կմտերմանաք միմյանց հետ: Բարո°վ եք եկել Հայրենիք»:

Նախարարը կարևորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց նաև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը հայրենաճանաչության այս  ծրագրի իրականացման համար՝ նա նշեց, որ §Արի տուն¦ ծրագիրը հնարավորություն է տալիս Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին այցելել Հայաստան, ճանաչել Հայրենիքը, մշակույթն ու պատմությունը:

Ներկաներին ողջունեց Բեյրութի Հայ Կաթողիկե Քույրերի Հռիփսիմյանց վարժարանի փոխտնօրեն Արա Հալաճյանը:

Այնուհետև արիտունցիները դիտեցին ծրագրի մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Ալեքսան Ազարյանին (Լիբանան) հագցրեց  «Արի տուն» տարբերանշանով շապիկն ու գլխարկը:

Ծրագրի երրորդ փուլին մասնակցում է 130 պատանի ու աղջիկ  աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Թուրքմենստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Սիրիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]