Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանյան նորաբաց «Հոդված 3» ակումբը քաղաքացիական հասարակության կայացման հարթակ է

Երևանյան նորաբաց «Հոդված 3» ակումբը քաղաքացիական հասարակության 
կայացման հարթակ է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում բացված «Հոդված 3» ակումբը կստեղծի հարթակ քաղաքացիական հասարակության, երիտասարդության և քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների հանդիպումների, քննարկումների և երկխոսության համար: Աբովյան֊-Թումանյան փողոցների հատման մոտ գտնվող ակումբը խոստանում է յուրօրինակ ու սիրված վայր դառնալ երիտասարդների, ակտիվ քաղաքացիների և հասարակության լայն զանգվածների համար` նպաստելով հասարակությանը հուզող խնդիրների բարձրաձայնմանը, մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը, բանավեճերի ու քննարկումների մշակույթի ձևավորմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակումբում նախատեսված միջոցառումները ներառում են դասընթացներ, քննարկումներ, ոչ ֆորմալ հանդիպումներ պաշտոնյաների, դեսպանների հետ, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ, ցուցահանդեսներ, այլընտրանքային կրթության այլ միջոցառումներ:

«Հոդված 3» անունը խորհրդանշում է ՀՀ Սահմանադրության Հոդված 3-ը, որը սահմանում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Ակումբի հիմնադիրը «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանն է: «Հոդված 3»-ի գաղափարն իրագործվել է «Բաց հասարակության հիմնադրամներ» (ԲՀՀ) Հայաստանի ֆինանսական և գաղափարական աջակցությամբ։

Ակումբի բացումն ուղեկցվել է «Քաղաքացիական պայքարի քրոնիկոն» խորագրով ցուցահանդեսով՝ կազմակերպված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]