Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կառավարությունն Արարատի մարզում նոր հակակարկտային կայաններ կտեղադրի

Կառավարությունն Արարատի մարզում նոր հակակարկտային կայաններ կտեղադրի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 18 մլն դրամ է հատկացրել Արարատի մարզում նոր հակակարկտային կայաններ տեղադրելու  համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ 6 մլն դրամ է հատկացվել Դվին գյուղի համար երկու հակակարկտային սարք գնելու նպատակով, 6 մլն դրամ հատկացվել է Վերին Արտաշատ գյուղի համար հակակարկտային երկու սարք գնելու նպատակով, 3 մլն դրամ` Խնաբերդ գյուղի համար հակակարկտային մեկ սարք գնելու նպատակով, եւս   3 մլն դրամ` Այգեզարդ գյուղի համար հակակարկտային մեկ սարք գնելու նպատակով: 

«Գյուղերում ամենամեծ խնդիրներից մեկը հակակարկտային համակարգերն են, քանի որ լուրջ եկամուտների կորուստ ենք ունենում: Այսօր մեզանից գյուղացիները հիմնականում պահանջում են իրենց արտադրանքը փրկելու խնդիրը լուծել: Մենք խնդիր ունենք առաջիկայում լուրջ ծավալային ներդրում իրականացնելու՝ հակակարկտային համակարգերի և ցանցային ապահովության խնդիրը լուծելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լոքյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]