1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀԷՑ-ի կողմից նոր հաշվիչների ներդրմամբ «լույսի մարդ» այլևս չի լինի

ՀԷՑ-ի կողմից նոր հաշվիչների ներդրմամբ «լույսի մարդ» այլևս չի լինի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում է ընթացիկ տարում Երևանում 50 հազար բաժանորդների շրջանում ներդնել նոր հաշվիչներ` էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրեց ընկերության էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգերի վարչության պետ Միքայել Կուդոյանը: Նրա խոսքով` հաշվիչ համակարգի արդիականացումը ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի մի մաս է կազմում ու սպառողների համար չի ստեղծում լրացուցիչ բեռ: «Այս համակարգը բաժանորդներին թույլ կտա առցանց տարբերակով տեղեկանալ իրենց հաշվիչների ցուցմունքներին: Բաժանորդը ստանում է մուտքանուն և գաղտնաբառ, որից հետո հասարակ ընթացակարգով մուտք գործում համակարգի մեջ: Նա տանը նստած կարող է տեսնել իր ծախսը մեկ ժամ, մեկ օր առաջ: Եթե լինեն միջամտություններ, բաժանորդներն անմիջապես կտեսնեն»,-ասաց Կուդոյանը` հավելելով, որ այս համակարգի ներդրմամբ բաժանորդների վստահությունը բավականին կբարձրանա ցանցի նկատմամբ:

Նա նկատեց, որ «տեսուչ-էլեկտրիկ» երևույթը կվերանա, բայց այդ մասնագետները, փոխելով իրենց որակավորումը, կդառնան նշյալ համակարգի սպասարկողներ: «Շատ մարդ չի զրկվի աշխատանքից: Տեսուչ-էլեկտրիկներից լավագույնները, ովքեր արժանի են մնալ ու իրենց գիտելիքները ծառայեցնել այս համակարգին, կորակավորվեն ու կշարունակեն աշխատել»,-հայտնեց Միքայել Կուդոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]