Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ միջև միավորված ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը Արցախին չի վերաբերում. Արա Նազարյան

ՀՀ և ՌԴ միջև միավորված ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը Արցախին չի վերաբերում. Արա 
Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ձևավորման համաձայնագրի դրույթները Արցախին չեն վերաբերում. դրանք տարածվում են միայն Հայաստանի և Ռուսաստանի վրա: 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին: «Արցախի մասով մենք ունենք մեր հակաօդային պաշտպանության միջոցները, իսկ մեր ռազմական դոկտրինով հանդիսանում ենք Արցախի անվտանգության երաշխավորը: Այս համաձայնագիրը ներառում է Հայաստանի Հանրապետության ողջ օդային տարածքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նազարյանը:

Փոխնախարարը հավելեց, որ եթե ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագիրը վերաբերվում էր միայն ԱՊՀ արտաքին սահմաններին, ապա քննարկվող համաձայնագիրը ներառում է ամբողջ Հայաստանի օդային սահմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]