Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ-ն սկսեց քննարկել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միավորված ՀՕՊ համակարգի ձևավորման համաձայնագիրը

ԱԺ-ն սկսեց քննարկել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միավորված ՀՕՊ համակարգի ձևավորման 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն սկսեց քննարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ձևավորելու մասին համաձայնագիրը: 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագրով սահմանվում են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ զորքերի և միջոցների  հիմնական խնդիրների տեղաբաշխման և կիրառման սկզբունքները: «Դիտարկվող համաձայնագրի նպատակը տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծումն է: Համաձայնագրի դրույթների իրականացման համար կողմերի լիազորված մարմիններն են երկու պետությունների պաշտպանության նախարարությունները: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Նազարյանը:

Համաձայնագրի դրույթներով նախատեսված է, որ կողմերի լիազորված մարմինները կազմակերպում են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ կիրառում ու պլանավորում, հակաօդային պաշտպանության ուղղությամբ իրենց համատեղ մարտական հերթապահությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև համատեղ օպերատիվ և մարտական պատրաստությունը: «Նշված միջոցառումներն ընդգրկվում են կողմերի զինված ուժերի կողմից մշակվող ամենամյա համապատասխան պլանների  մեջ: Խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման համար՝ յուրաքանչյուրի օրենսդրությամբ նախատեսված կարգով: Միավորված համակարգի զորքերի կայացրած որոշումների ու գործողությունների մասին կողմերի Պաշտպանության նախարարությունները ծանուցում են միմյանց»,- ասաց Արա Նազարյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Այն ստորագրել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]