Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

Պապը փորձում է խաղաղություն կառուցել. Լոմբարդիի պատասխանը թուրքական արձագանքին

Պապը փորձում է խաղաղություն կառուցել. Լոմբարդիի պատասխանը թուրքական 
արձագանքին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապը երկխոսության, խաղաղության կամուրջներ գցելու ուղու մասին է խոսում: Եթե ինչ-որ մեկն ուշադիր լսում ու կարդում է նրա ասածը, չի գտնի ոչինչ դրանում` մեկնաբանելու որպես «խաչակրաց ոգի»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին` անդրադառնալով ցեղասպանության մասին Պապի ելույթի առնչությամբ պաշտոնական Անկարայի հայտարարությանը: «Ես կարող եմ հորդորել ճիշտ կարդալ ու ընկալել Պապի ասածն ու գրածը: Ես հասկանում եմ խնդիրների, լարվածության վերաբերյալ կան այլ պատկերացումներ, բայց նրա ասածը ժողովուրդների միջև հիմքեր գծելուն է ուղղված: Նա աղոթել է հանուն դրա: Նա որևէ խոսք չի արտահայտել թուրք ժողովրդի դեմ, նա խոսել է թուրքերի ու հայ ժողովրդի միջև հաշտության մասին»,-ասաց Սուրբ Աթոռի ներկայացուցիչը:

Բացի այդ` Լոմբարդին հորդորեց խուսափել «խաչակրաց ոգի» արտահայտությունից` նշելով, որ «Պապը երբևէ խաչակրաց արշավի չի ելել, նա ոչ թե փորձում է պատերազմ մղել, այլ` խաղաղություն կառուցել»:

Թուրքական «Հուրիեթ» պարբերականի հաղորդմամբ` Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիկլին «մեծ դժբախտություն» է անվանել Պապի հայտարարությունը: Նա նշել է, թե դա ցույց է տալիս «Պապական աթոռի խաչակրի գիտակցությունը»: «Դա օբյեկտիվ հայտարարություն չէր, այն իրականության հետ որևէ առերեսում չուներ»,-ասել է Ջանիկլին: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների,հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում նա, շեղվելով նախապեսպատրաստած և լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել է Ցեղասպանություն եզրույթը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]