1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրամիության փլուզման սկի՞զբը. «Ալիք»-ի գլխավոր խմբագրի հոդվածը

Եվրամիության փլուզման սկի՞զբը. «Ալիք»-ի գլխավոր խմբագրի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը հոդված է հրապարակել Եվրամիության ապագայի վերաբերյալ: Հոդվածը կրում է հետևյալ խորագիրը. «Եվրամիության փլուզման սկի՞զբը. ազգայինի հաղթանակը, գլոբալիզիմի պարտությունը»: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ:

«Աւելի քան չորս տասնամեայ անդամութիւնից յետոյ, Եւրոպայի երբեմնի ախոյեան Անգլիան միակողմանի «քաղաքական ապահարզանի» յայտ ներկայացրեց նոյն եւրոընտանիքին: Ընտանեկան տւեալ «կաշկանդւածութիւնից» ձերբազատւելու համարձակութիւնը վերագրելի է նոյնինքն անգլիական ժողովրդին, որն  «Աշտոն-Քեմերոնային» եւրոպետական իշխանապետական համակարգի տեւական դիպլոմատիային դէմ-յանդիման` հանրաքւէով արտայայտեց իր կամքը:

Գերտէրութիւնների` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան եւ ինքը` Եւրոմիութեան գլխաւոր խաղացողների համարժէք թեր, դէմ, թէ° ձեռնպահ արձագանգները վկայեցին առ այն, որ «քաղաքական երկրաշարժ Եւրոպայում» բնութագիրը արդէն իսկ իրողական ապացոյց է:

Պատճառ-հետեւանքային հետագայ կարճատեւ ու երկարաժամկէտ քաղաքա-տնտեսական իրադարձութիւնների մասին կանխագուշակումներից զերծ մնալով հանդերձ, սակայն, արձանագրելի են հետեւալները.-

1- Անգլիացին դրսեւորեց անկախական ձգտումների իր կամքը` թէկուզեւ հարազատ, բայց Եւրոընտանեկան բիւրոկրատիկ կապանքներից ու կախւածութիւնից:

2- Անգլիան իր հանրաքւէով նաեւ ու մանաւանդ ցուցաբերեց ազգային արժեհամակարգին վերակառչելու գիտակցւած դիրքորոշում, հիասթափւելով այսպէս ասած տնտեսա-քաղաքական գլոբալ-լիբեռալ արհեստածին, անդէմ ու ապազգային արժեհամակարգի «օրինաչափութիւններից»...

3-Անգլիայի հանրաքւէն հէնց առաջինը որպէս դրական արձագանգեցին նոյնինքն Եւրոմիութեան առաջնակարգ ու դեռեւս անդամ երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Յունաստան, Իսպանիա...) ազգային կուսակցութիւններն ու առաւել անկախ համակարգերի ձգտող ուժերը:

Ահաւասիկ.-

«Եւրոպայի քաղաքական երկրաշարժը» անխուսափելիօրէն  ճաքեր է տալու թէ իւրային, եւ թէ անդրեւրոպական  ինչպէս քաղաքական, այնպէս էլ տնտեսական միջազգային փոխյարաբերութիւնների լայնարձակ աշխարհագրութիւններում..., որից  էլ բխելու է ի վերջոյ, եթէ ոչ «Եւրոմիութեան փլուզումը», բայց հաստատապէս տրոհման ու փլուզման սկիզբը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]