Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ճանապարհային ոստիկանները համազգեստի վրա կկրեն միացված տեսախցիկներ

Հայաստանում ճանապարհային ոստիկանները համազգեստի վրա կկրեն միացված 
տեսախցիկներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում ճանապարհային ոստիկանությունում իրականացվելիք նորամուծությունը թույլ կտա առավել մանրամասն հետևել ճանապարհային ոստիկանների գործողություններին՝ որակապես նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, առաջիկայում բոլոր ճանապարհային ոստիկանները կունենան իրենց համազգեստին ամրակցված տեսախցիկներ, որոնք մշտապես կլինեն միացված վիճակում:

Ճանապարհային ոստիկանը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել ղեկավարությանը:

«Տեսախցիկը նկարահանում է մոտ 180 աստիճան անկյան տակ: Հիշողությունը 3 օրը մեկ ավտոմատ թարմացվում է, անհնար է ջնջել որևէ տեսանյութ: Գերժամանակակից նկարահանող սարքերը նկարահանում կիրականացնեն գիշեր թե ցերեկ, -50-ից + 50 ջերմաստիճանի պայմաններում: Կոտրվել, փչանալ, ջարդվել բառերը այս տեսախցիկների համար չեն»,- նշվում է ոստիկանության հաղորդագրությունում:

Ջերմադիմացկուն, հարվածակայուն խցիկների նկարահանած նյութերը հնարավոր կլինի հետևել միայն մեկ համակարգչով և մեկ ծրագրով:  Այս ամենը, իհարկե, թույլ կտա առավել մանրամասն հետևել ճանապարհային ոստիկանների գործողություններին և որակապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ միջնորդություններն ու հեռախոսազանգերը, օգտակար կլինի վիճելի հարցերը լուծել իրական փաստերով:

Շուտով նման տեսախցիկներ կունենան բոլոր ճանապարհային ոստիկանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]