Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը պեղել է Երեւանի ամենահին փողոցը

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը պեղել է Երեւանի ամենահին փողոցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 8-րդ տարին Էրեբունի ամրոցում, հատկապես Խալդի տաճարի շրջակայքում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը պեղել է Երեւանի ամենահին փողոցը: Արշավախմբի հայկական կողմի ղեկավար, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, Էրեբունի թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ պեղումների հիմնական նպատակը տեղեկությունների հավաքագրումն է ուրարտականից  դեպի հետուրարտական անցումային շրջանի մասին: «Դեռեւս 9 օր է, ինչ սկսել ենք աշխատել, այդ փողոցն ենք մաքրում: Ուշագրավն այն է, որ ֆիքսվել են ընդհուպ երկրաշարժի հետքեր: Մեր հայ եւ ֆրանսիացի արխեոսեյսմոլոգ գործընկերներն այդ հատվածում պետք է աշխատեն, որպեսզի ավելի լավ պատկերացում ունենանք թե՛ մ.թ.ա 7-րդ դարի առաջին կեսով թվագրվող երկրաշարժի, թե՛ ընդհանուր պատկերի մասին: Փողոցը շատ հետաքրքիր խճահատակով արված փողոց է: Նման փողոց ուրարտական այլ հուշարձաններում կարծես թե մենք դեռ չենք պեղել: Եթե Էրեբունին համարում ենք Երեւանի օրրանը, ապա գործ ունենք հին Երեւանի ամենահին փողոցի հետ»,-նշեց նա:

«Դա մի շատ կարեւոր փուլ է մեր պատմության, հնագիտության համար: Վերջին 2 տարիների ընթացքում սկսել ենք բացել ուրարտական փողոց հետաքրքիր խճահատակով: Իսկ երկրաշարժը, հնարավոր է, մեզ որոշակի բացատրություն տա, թե ինչու կառուցվեց ուրարտական  Թեյշեբաինի կամ  Կարմիր բլուր քաղաքը, քանի որ ինչպես գիտենք, շատ իրեր Էրեբունուց տեղափոխվել են Կարմիր բլուր եւ գուցե հենց այդ երկրաշարժն էր պատճառը»,-ասաց Միքայել Բադալյանը:

Գիտաշխատողը տեղեկացրեց, որ այս տարվա աշխատանքները դեռ նախնական փուլում են, մի քանի օրից հնարավոր կլինի ավելի հստակ տվյալներ հաղորդել:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]