Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վլատկե Դրոբարովը երկարաձգել է պայմանագիրը«Բանանց»-ի հետ

Վլատկե Դրոբարովը երկարաձգել է պայմանագիրը«Բանանց»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի  գավաթակիր «Բանանց»-ում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները` «Եվրոպա լիգա»-ի խաղարկությունից առաջ: «Բանանց»-ը «Եվրոպա լիգա»-ին ընդառաջ երկարաձգել է պայմանագիրը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի Վլատկե Դրոբարովի հետ: Իսկ ակումբի մարզական տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ասխաբաձեն հայտնել է, որ ուներ պարտավորություն «Բանանց»-ին դուրս բերել «Եվրոպա լիգա» և իրեն հաջողվել է դա կատարել:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այս մասին հայտնում է ՙԲանանց՚-ի պաշտոնական կայքը:

Վլատկո Դրոբարովը «Բանանց»-ին էր միացել 2015/16 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ավարտված առաջնությունում նա «Բանանց»-ի  կազմում մասնակցել է 23 հանդիպման և բոլոր ֆուտբոլիստներից շատ՝ 2054 րոպե է անցկացրել խաղադաշտում: Ասխաբաձեն «Բանանց»-ում անցկացրեց 1 մրցաշրջան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]