Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չեխիայի նախագահն օրենսդիրի ղեկավարին խորհուրդ է տվել քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը

 Չեխիայի նախագահն օրենսդիրի ղեկավարին խորհուրդ է տվել քննարկել Հայոց 
ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խորհուրդ է տվել այդ երկրի Պատգամավորների պալատին, քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը, այս մասին հայտնել է Չեխիայի նախագահի մամուլի խոսնակ  Յիրժի Օվչաչեկը։ 

«Հունիսի 22-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ընդունել է խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկին։ Չեխիայի նախագահը խորհուրդ է տվել Պատգամավորների պալատին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ քննարկի»,- գրում է պարբերականը: 

Հունիսի 8-ին պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կդիմի Չեխիայի խորհրդարանին Գերմանիայի Բունդեսթագի օրինակին հետևելու և Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցով:

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումը ես հայտնել եմ դեռ 2014թ.՝ նախագահ Սարգսյանի՝ Չեխիա այցելության ընթացքում: Նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդը նույնպես նման տառապանքներ կարող էր կրել, պատմությունը կարող էր կրկնվել: Ես գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության 10 երկրներ, ոչ Եվրամիության անդամ երկրներից կարող եմ նշել Կանադան և Ռուսաստանը: Որպես այս հայտարարությանը հաջորդող քայլ, ես կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք հետևեն Գերմանիայի օրինակին և կատարան նման հայտարարություն»,- ասել էր Միլոշ Զեմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]