1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում ՌԴ դեսպանատանը տրվեց ռադիոհաճախականություն

Հայաստանում ՌԴ դեսպանատանը տրվեց ռադիոհաճախականություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռուսաստանի դեսպանությանը Երեւանում եւ մերձակա բնակավայրերում ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրեց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը նշեց, որ դա կապի միջոց է, այստեղ արտառոց ոչինչ չկա, նման նախադեպեր նույնպես եղել են:

«Նախադեպեր կան, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը ևս ունի ռադիոհաճախականություն, այսօր էլ թույլտվություն տրվեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը: Դա ընդունված պրակտիկա է, այնպես ինչպես Հայաստանի Հանրապետության դեսպանատներն արտերկրում օգտագործում են տվյալ երկրների ռեսուրսները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գևորգ Գևորգյանը:

ՌԴ դեսպանությանը հատկացվեցին 147.150 մեգահերց եւ 147.350 մեգահերց ռադիոհաճախականությունները: Թույլտվությունը տրամադրվում է մեկ տարով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]