1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախագահ Սարգսյանը խոսել է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից ակնկալիքների մասին

Նախագահ Սարգսյանը խոսել է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից 
ակնկալիքների մասին

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից ակնկալում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, սահմաններում խախտումների բացառում: Նախագահ Սարգսյանն այս մասին խոսել է հանդիպումից առաջ սպասելիքների մասին լրագրողի հարցին ի պատասխան: «Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն, իրենց գործողությունները համահունչ են դարձնում 1994 և 1995թթ. կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՀՀ Նախագահը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Մեկնարկել է ՀՀ Նախագահի առանձնազրույցը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հունիսի 20-ին նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քառօրյա պատերազմից հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել է Վիեննայում մայիսի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]