Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահապարտը պայթեցրել է իրեն Սիրիայում հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված միջոցառման ժամանակ

Մահապարտը պայթեցրել է իրեն Սիրիայում հայերի և ասորիների ցեղասպանությանը 
նվիրված 
միջոցառման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն ամրակցված պայթուցիկ գոտին հայերի և ասորիների ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կրոնական արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Horizon Weekly-ն, դեպքը տեղի է ունեցել Սիրիայի Ղամիշլի քաղաքում:

Տեղական աղբյուրները փաստում են, որ կառավարական ուժերը, որոնք ապահովում էին միջոցառման անվտանգությունը, կանգնեցրել են մահապարտին և թույլ չեն տվել մուտք գործել արարողության վայր:

Մահապարատ ահաբեկիչը պայթուցիկը գործի է դրել այն ժամանակ, երբ  Ասորի Ուղղափառ եկեղեցու պետ և Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Մորան Մոր Իգնատիոս Եփրեմ Երկրորդը ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հատուկ արարողություն անցկացնելիս է եղել: Պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության առնվազն 3 աշխատակից, տասնյակ վիրավորներ կան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]