Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ախալքալաքում հիմնվեց հայկական երիտասարդական կենտրոնի նոր մասնաշենք

Ախալքալաքում հիմնվեց հայկական երիտասարդական կենտրոնի նոր մասնաշենք

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջավախքի Ախալքալաք քաղաքում հունիսի 18-ին տեղի ունեցավ հայկական երիտասարդական կենտրոնի՝ Համո Օհանջանյանի անունը կրող մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին հյուրեր թե´ Հայաստանից, թե´ սփյուռքից։ Մասնավորապես, ներկա էին ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի (սակրեբուլո) նախագահ Համլետ Մովսիսյանը, Համազգային հայ կրթամշակութային միության կենտրոնական վարչության ատանապետ Մկրտիչ Մկրտչյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը և այլք։

ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Ջավախքի երեք քաղաքակներում՝ Ախալքաղաք, Ախալցխա և Նինոծմինդա, արդեն գործում են երիտասարդական կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրում մինչև 400 հայ աշակերտներ են ուսումնառություն ստանում։ Նա հավելեց, որ Ախալքաղաքի երիտասարդական կենտրոնը սկսել է գործել դեռևս 8 տարի առաջ, սակայն երիտասարդների աննախադեպ մեծ հոսքը պատճառ հանդիսացավ, որպեսզի կառուցվի նաև դրան կից մասնաշենք։ «Ի սկզբանե մենք նախատեսել էինք 120-150 աշակերտ, բայց այս պահին 250 աշակերտ է այստեղ սովորում, նույնիսկ ժամանակ առ ժամանակ այդ թիվը հասել է 400-ի, այդ իսկ պատճառով նոր մասնաշենքի կառուցման անհրաժեշտություն առաջացավ»,-ասաց Բագրատ Սարգսյանը` հավելելով, որ այն իրականություն դարձավ շնորհիվ Համազգային հայ կրթամշակութային միության կենտրոնական վարչության, Թեհրանի և Սպահանի թեմական խորհուրդների և Թեհրանի Հայ Ակումբ հասարակական կազմակերպության նվիրատվության։

Բագրատ Սարգսյանի խոսքով` կենտրոնը ծառայելու է հայ ինքնության պահպանման և ազգային գաղափարների դաստիարակման գործին։ Նա նշեց, որ, Ախալցխայի և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնները նույնպես չեն կարողանում բավարարել ամբողջ երիտասարդության կարիքները, որի համար առաջիկայում ծրագրվում է կառուցել մի նոր, եռահարկ կենտրոն Ախալցխայում։

Հարցին, թե արդյոք Վրացական իշխանությունները խոչընդոտներ ստեղծել են ծրագիրն իրականացնելու ընթացքում, Սարգսյանը պատասխանեց. «Եղել են որոշակի խոչընդոտներ շենքի կառուցման համար տարածքի ձեռք բերման գործում, ինչպես նաև գրքերի տեղափոխման հարցում, սակայն մեր միասնականության և ամուր կամքի շնորհիվ մեզ հաջողվեց գործը ավարտին հասցնել»։ Նա մանրամասնեց, որ որոշակի աջակցություն ստացել են ՀՀ Սփյուռքի և ԿԳ նախարարություններից՝ գրքերի կամ երաժշտական գործիքների տեսքով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]