Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ն ունի այնպիսի հակաօդային պաշտպանություն, որը չունի ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ-ն ունի այնպիսի հակաօդային պաշտպանություն, որը չունի ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը. 
Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի միավորման համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

«Հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների շնորհիվ մեզ հաջողվեց 1992 թվականին պահպանել այն հակաօդային միջոցները, որոնք ունեինք, դրանք  զարգացնել, հասցնել բավական բարձր մակարդակի: Եվ այսօր մենք ունենք այնպիսի հակաօդային պաշտպանություն, որը չունի ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը, նույնիսկ կան միջոցներ, որոնք Թուրքիան չունի: Այս համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից, այն ապահովում է մեր անվտանգությունը, ուժեղացնում է մեր անկախությունը»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Անդրադանալով համաձայնագրի վերաբերյալ հնչող քննադատությանը` Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ համաձայնագրում այդ բոլոր մտահոգությունների պատասխանները կան:

«Քննադատելուց առաջ նախ պետք է համաձայնագիրն ամբողջությամբ կարդալ: Քննադատում են, թե հակաօդային գործողությունները համակարգելու է ռուսական կողմը: Այնինչ՝ համաձայնագրում նշված է, որ դա վերաբերում է հայկական և այլ երկրների, ասենք, Բելառուսի, Ղազախստանի հակաօդային համակարգերի միջև կոորդինացմանը»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: Դրանից բացի, ընդդիմախոսները նշում էին, որ եթե Ռուսաստանը մեկ այլ տեղում ռազմական գործողություններ սկսի, ապա նա կարող է ներքաշել հայկական հակաօդային պաշտպանական համակարգը: Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ այս միասնական հակաօդային պաշտպանական համակարգը գործելու է, եթե որևէ երկրի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացվի:

«Եթե Ռուսաստանի կամ Հայաստանի ուղղությամբ ռազմական ագրեսիա իրականցվի, այդ դեպքում միասնական համակարգը գործում է: Եթե, ասենք, Ռուսաստանը պատերազմ է սկսում այլ երկրի նկատմամբ, ապա Հայաստանն այստեղ անելիք չունի: Նույն պայմանը Ռուսաստանի դեպքում կգործի, եթե Հայաստանը պատերազմ սկսի»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ այս փաստաթութղը մեկ օրում Ազգային ժողով չի բերվել: Այն 3 տարի լուրջ բանակցային գործընթաց է անցել:  

«Հայաստանի և Ռուսաստանի միավորված  ՀՕՊ համակարգ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել, որովհետև գոյություն ունեն խնդիրներ, որոնք պետք է լուծվեն միասնաբար: Եվ ահա բանակցությունների արդյունքում էլ կա այս համաձայնագիրը: Այն ստորագրվել է մինչև ապրիլյան իրադարձությունները, հիմնական նպատակն է, որ համատեղ գործողություններով կարողանանք համարժեք պատասխան տալ բոլոր այն սպառնալիքներին, որոնք կարող են լինել Հայաստանի ու Ռուսաստանի օդային տարածքում»,-ասաց Արտակ Զաքարյանը: Թե ինչու համաձայնագրի վավերացման հարցը չի մտել Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ, Արտակ Զաքարյանը նշեց, որ աստեղ որևէ խնդիր չկա, պարզապես կառավարությունը չի ներկայացրել: Ըստ Արտակ Զաքարյանի՝ մտահոգվելու խնդրի չկա, անվտանգության խնդիրները միշտ եղել են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]