Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննարկվում է Գերմանիայի կրթական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ներառելու հարցը

Քննարկվում է Գերմանիայի կրթական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ներառելու 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկվում է Գերմանիայի կրթական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ներառելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անտո Ազնավուրյանը:

«Գերմանիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության հարցը լիարժեք ներկայացված չէ: Հիմա քննարկվում է, որ գերմանական կրթական ծրագրում այդ թեման ներառվի: Դա կնպաստի, որ Գերմանիայում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչները, այդ թվում` թուրքերը, իմանան ճշմարտությունը, պատկերացում կազմեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-ասաց Անտո Ազնավուրյանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության թեման դպրոցական ծրագրում ներառելու փորձ եղել է: Իրականացվել է պիլոտային ծրագիր մեկ նահանգում` Բրանդենբուրգում:

«Մենք ցանկանում ենք, որ այդ փորձը տարածվի ամբողջ Գերմանիայի տարածքում, բոլոր դպրոցների գրքերում ներառվի Հայոց ցեղասպանության թեման: Կարծում եմ, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը հավելյալ հող է նախապատրաստում նման ծրագրի համար»,-հավելեց Անտո Ազնավուրյանը:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]