Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քլինթոնը եւ Սանդերսը փակ հանդիպում են անցկացրել Վաշինգտոնում

Քլինթոնը եւ Սանդերսը փակ հանդիպում են անցկացրել Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից նախագահական մրցարշավի մասնակիցները՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ սենատոր Բեռնի Սանդերսը, փակ հանդիպում են անցկացրել Վաշինգտոնի Capitol Hilton հյուրանոցում այն բանից հետո, երբ նախկին առաջին տիկինը հաղթանակ է տարել երկրի մայրաքաղաքում անցկացված եզրափակիչ փրայմերիզներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտում է Hill թերթը, Սանդերսը ժամանել է իր օգնականների, ինչպես նաեւ տիկնոջ՝ Ջեյնի ուղեկցությամբ: Իսկ Քլինթոնը շենք է մտել ետնամուտքից:

Նրանց հանդիպումը տեւել է մոտավորապես 90 րոպե: Դրա ավարտից հետո քաղաքական գործիչները չեն շփվել հյուրանոցի մոտ հավաքված լրագրողների հետ:

Հրատարակությունը նշել է, որ հանդիպումից հետո Սանդերսն ուղեւորվել է Վերմոնտի նահանգ, որը նա ներկայացնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում: Սպասվում է, որ հունիսի 16-ին քաղաքական գործիչը հանդես կգա իր կողմնակիցներին հասցեագրված տեսաուղերձով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]