Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկական երաժշտությունը հնչել է լիբանանյան կատարմամբ

Հայկական երաժշտությունը հնչել է լիբանանյան կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանության հովանու ներքո և «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի տեղական վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության 25-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Համերգի մասնակիցներին հատուկ տեսաուղերձով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով իր խոսքում դրվատեց իր բնույթով եզակի այդ միջոցառումը և ընդգծեց, որ Լիբանանի հայ համայնքը եղել է և շարունակում է մնալ Սփյուռքի ազգային, հոգևոր, կրթամշակութային կյանքի առանցքը:

Համերգի մասնակիցներին ուղղված իր խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն առանձնակի կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, ինչը, օգտագործելով երաժշտությունը որպես համընդհանուր հասանելիության արտահայտչամիջոց, նպաստում է ժողովուրդների մերձեցմանը, նրանց մշակութային փոխհարստացմանը:

Դեսպան Մկրտչյանը շեշտեց, որ հայկական երաժշտությունն իր ուրույն դերն ունի համաշխարհային երաժշտարվեստում, իսկ հայ երաժշտության ռահվիրաները, հատկապես, Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը, դարձել են հայկական ինքնությունը բնորոշող կերպարներ:

Այնուհետև Ռիտա Ասիլյանի՝ ազգությամբ հայ և արաբ սաները կատարեցին հայ մեծանուն երգահանների` Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Հեքիմյանի, Է.Հովհաննիսյանի և այլոց ստեղծագործությունները:

Միջոցառման ավարտին դեսպան Մկրտչյանը համերգի մասնակիցներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերը` հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ներկայացման ու տարածման, հայ մշակույթի պահպանման գործում ունեցած ավանդի համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]