Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրաքում եզդի ազգը բնաջնջման եզրին է

Իրաքում եզդի ազգը բնաջնջման եզրին է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիական համայնքն աշխարհի գերտերությունների ուշադրությունն է հրավիրում Իրաքում եզդիների անվտանգության խնդրին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ եզդիների ոչնչացման գործընթացն այսօր էլ շարունակվում է:

«Օրեր առաջ Իրաքում «Իսլամական պետության» զինյալները 19 եզդի աղջիկների այրել են, դա անմարդկային վերաբերմունք է: Գերտերություններին կոչ ենք անում ուշադրություն դարձնել եզդիների խնդրին, պետք է վերացվի այս բարբարոսությունը, մեղավորները պետք է միջազգային դատարանի առաջ կանգնեն»,-ասաց Ազիզ Թամոյանը: Նրա խոսքով, այսօր  շուրջ 3 հազար 500 եզդի կանայք գերության մեջ են:

ՀՀ վաստակավոր լրագրող, իրավաբան Հասան Թամոյանի խոսքով, այնպես չէ, որ գերտերություններն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում եզդիների պաշտպանության խնդրին, պարզապես արդյունքները դեռևս բավարար չեն:

«Այսօր Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիների վիճակն ահավոր է, այնտեղ մնացած եզդիները վտանգված են, կործանման, բնաջնջման եզրին են կանգնած: Պետք է խնդրենք առաջադեմ մարդկությանը, որ տեր կանգնի մեր ժողովրդին, որ մենք որպես տեսակ, մեր ուրույն կրոնով, պատմությամբ չվերանանք աշխարհի երեսից»,-ասաց Հասան Թամոյանը:

Այսօր աշխարհի շատ երկրներում են ահաբեկչական գործողություններ տեղի ունենում, և ահաբեկչության դեմ պայքարը դարձել է համամարդկային խնդիր: Օրեր առաջ ԱՄՆ-ում իրականացվեց ահաբեկչություն, ահաբեկչական գործողություններ եղան Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում:

«Ահաբեկչական խմբավորումները դեռևս շարունակում են իրենց գործը: Իհարկե, եզդիներին ուղղված աջակցության գործընթացի արդյունքները դեռևս չեն բավարարում, բայց շատ պահանջներ դնել չենք կարող: Շատ հաճախ ես եզդիներին եմ ասում՝ իսկ դո՛ւք ի՞նչ եք անում: Շատ դեպքերում եզդիները դարձան նման իրավիճակում հայտնվելու պատճառը, մեղավորը: Կողքից  թվում է, թե Իրաքում եզդիները միասնական են, սակայն շատերը դարձել են քաղաքական խաղերի զոհեր և մասնակիցներ»,-հավելեց Հասան Թամոյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]