Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օռլանդոյի ողբերգությունը չի ազդի Գերմանիայի քաղաքականության վրա. Մերկել

Օռլանդոյի ողբերգությունը չի ազդի Գերմանիայի քաղաքականության վրա. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում մարդկանց գնդակահարումը չի ազդի դռնբացության եւ հանդուրժողականության այն քաղաքականության վրա, որը վարում Է Գերմանիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:

«Սիրտս ծանրացած Է, կարծում եմ՝ ես խոսում եմ այստեղ Գերմանիայից ներկա գտնվող բոլոր հյուրերի անունից, որ մեկ մարդու ատելությունն ու չարությունը 50-ից ավելի մարդու կյանք արժեցավ: Բայց մենք հաստատ մտադիր ենք, նույնիսկ եթե նման ծանր հանցագործությունները խորը վիշտ են պատճառում մեզ, շարունակել մեր բաց ու հանդուրժող կյանքը»,-ասել Է Մերկելը՝ հունիսի 13-ին Պեկինում ելույթ ունենալով գերմանա-չինական միջկառավարական կոնսուլտացիաների ընթացքում: Կառավարության ղեկավարի ելույթի ձայնագրությունը զետեղված Է Twitter-ում:

Կանցլերի խոսքով՝ ինքը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կփոխանցի «ցավակցության ու կարեկցանքի խոսքեր»: Մերկելը նաեւ ցավակցություն Է հայտնել զոհվածների ու վիրավորների ընտանիքներին:

Հունիսի 12-ին Օռլանդոյում զինված հարձակման են ենթարկվել գիշերային ակումբի այցելուները: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 49 մարդ, եւս 53-ը տուժել են: Հանցագործն սպանված Է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]