Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Արի տուն» ծրագիրը հերթական անգամ համախմբել է սփյուռքահայ պատանիներին

«Արի տուն» ծրագիրը հերթական անգամ համախմբել է սփյուռքահայ պատանիներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արի տուն» սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության ծրագիրը առաջին փուլի շրջանակում համախմբել է 63 պատանիների, որոնցից շատերը Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, իսկ մյուսները ժամանել են ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից, ԱՄՆ-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

«Ուրախ եմ, որ այս ծրագիրը այսքան լայն տարածում գտավ սփյուռքում, ճամբարը յուրօրինակ ջերմություն եւ ուժ է տալիս երեխաներին, այնտեղ կարողանում ենք տարբեր երկրներից եկած երեխաների համար ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ նրանք կապվեն միմյանց հետ: Այս տարվա ծրագիրը նախորդ ծրագրերից տարբերվում է նրանով, որ  օգոստոսին Հայաստան կժամանեն նախորդ տարիների մեր մասնակիցները, ովքեր արդեն չափահաս են. տեսնենք՝  նրանք ինչ են հիշում, ինչ են առաջարկում, ինչքանով  է այս ծրագիրը ազդել նրանց հայ մնալուն: Իսկ հաջորդ առանձնահատկությունն այն է, որ այս տարի զորամասային ծրագիրը ավելի խորքային եւ երկարատեւ կլինի»,-նշեց նախարարը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքից ժամանած 14-ամյա Արշամ Թամազյանը առաջին անգամը չէ, որ Հայաստանում է:

«Ես այստեղ ապրել եմ, հետո տեղափոխվել ենք Ռուսաստան: Եկել եմ, որ հայրենիքս տեսնեմ, կարեւորը՝ չմոռանամ այն, նոր ընկերներ ձեռք բերեմ: Մտածում եմ՝ գոնե ամեն ամառ այցելեմ Հայաստան, որ չմոռանամ իմ երկիրը, լեզու՝ չնայած դպրոցում աշակերտների 40%-ը հաերյ են, նրանց հետ հայերեն եմ խոսում, տանն էլ»,- մեզ հետ զրույցում նշեց Արշամը:

Պատանու խոսքով՝ Հայաստանում նրան ամենաշատը գրավում է այն, որ այստեղ տաք է, մարդիկ լավն են, միրգը մրգի համ ունի:

Ջորջ Մեխանաջյանն էլ Հայաստան է տեղափոխվել Սիրիայից, նրա խոսքով՝ հայրենիքը ամեն դեպքում ավելի նախընտրելի է:

«Այո, մեր տունը քանդվեց, բայց ոչինչ, այստեղ ավելի լավ է, մեր շրջապատը շատ լավն է: Առաջին անգամն է, որ այստեղ եմ, եւ շատ ուրախ եմ, կցանկանայի նույնիսկ ավելի վաղ եկած լինել այստեղ: Հայաստանում մարդիկ լավն են, քան Սիրիայում: Այստեղ բոլորը քրիստոնյա են, սակայն մի տարբերություն պիտի նշեմ. Սիրիայում մեր համայնքի հավատն ավելի ամուր է»,-նշեց նա:

 «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրի շրջանակում 7 տարվա ընթացքում Հայաստան են այցելել շուրջ 6000 հայ երիտասարդներ աշխարհի 54 երկրներից: Ծրագրի նպատակն է ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, ամրապնդել  ազգային ինքնությունը, ինչպես նաև հաստատել Հայաստանի և Սփյուռքի միջև ջերմ հարաբերություններ: Ծրագրի ընթացքում մասնակիցներն այցելում են Հայաստանի պատմամշակութային վայրեր, համերգներ, փառատոններ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, մասնակցում են հայոց լեզվի, գրականության, պարարվեստի, հայոց պատմության և եկեղեցական ավանդույթների դասերի, ինչպես նաև հանդիպում են պետական և հասարակական ակնառու գործիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]