Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զորամասի խոհարարները մեղադրվում են զգալի չափով պարենամթերք յուրացնելու մեջ

Զորամասի խոհարարները մեղադրվում են  զգալի չափով պարենամթերք յուրացնելու 
մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանը և Օվսաննա Ադամյանը մեղադրվում են  զգալի չափով պարենամթերք յուրացնելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Մհեր Զարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապրիլի 4–ին նա, աշխատանքի մեջ գտնվելով N զորամասում և զբաղեցնելով խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության  է եկել պայմանագրային զինծառայող Օվսաննա Ադամյանի հետ  և յուրացրել  զգալի չափի պարենամթերք,  իսկ Օվսաննա Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն օրը նա զբաղեցնելով նույն զորամասի ճաշարանի խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով Մհեր Զարոյանի հետ, յուրացրել է զգալի չափի պարենամթերք։

Ադամյանին և Զարոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվելու է Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]