Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի առաջին խնդիրը ժամանակին ու որակյալ ապրանքների մատակարարումն է. Մովսես Հակոբյան

 ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի առաջին խնդիրը ժամանակին ու որակյալ 
ապրանքների մատակարարումն է. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխիկական ապահովման դեպարտամենտի առաջ էժան ապրանքների մատակարարման խնդիր դրված չէ, ընդհակառակը ապրանքները պետք է լինեն որակյալ ու մատակարարվեն ժամանակին: ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպման ժամանակ հայտարարեց ՊՆ տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով` ռազմական գործողություններն իրականացվում են անմիջապես Զինված ուժերի կողմից, բայց հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում պարտավորություն ունեն բոլորը, այդ թվում` հանդիպմանը մասնակցող յուրաքանչյուր անձ: «Դուք շատ մոտ եք կանգնած զինված ուժերին, նյութատեխնիկական ապահովման խնդիրների լուծմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շուրջ 200 մասնակիցներին դիմեց Մովսես Հակոբյանը: Նա հիշատակեց լրատվամիջոցներում առկա հրապարակումները բանակի նյութապահովման խնդիրների ու բացթողումների վերաբերյալ` նշելով, որ դրանց մեծ մասը չի համապատասխանում իրականությանը, սակայն այն մասն էլ, որ համապատասխանում է, բավարար հիմք է նրանց համար լուրջ քայլեր ձեռարկելու և հետագայում բացառելու նման փորձերը:

Պաշտոնյան ներկայացրեց մի քանի հարցեր, որոնք դրված են իրենց գերատեսչության և մատակարարների առջև: «Դեպարտամենտի առաջին խնդիրը ժամանակին ու որակյալ ապրանքների մատակարարումն է: Մեր առաջ խնդիր դրված չէ էժան ապրանք մատակարարել: Մեր բոլոր միջոցառումները պետք է ելնեն այս խնդրից ու մենք բանակին պետք է ապահովենք այն նյութական միջոցներով ու սպառազինությամբ, որ բանակն ավելի մարտունակ լինի»,-նշեց Հակոբյանը:

Նա նկատեց, որ դա ապահովելու համար անհրաժեշտ է մրցակցության խթանում և եթե նախկինում որևէ մեկի հետ կնքվել է պայմանագիր մեկ անձից գնում կատարելու վերաբերյալ, դա այսուհետ բացառվելու է:

Մովսես Հակոբյանը վստահեցրեց, որ նախարարությունը միջոցներ է իրականացնում ճիշտ ժամանակին գնման ժամանակացույցը, տեխնիկական բնութագրերի հստակությունը պատրաստելու համար, որպեսզի մատակարարների համար պարզ ու հասկանալի լինի իրենց հետ համագործակցելու կանոնները: «Անթույլատրելի է լինելու պայմանագրի ստորագրումից հետո տեխնիկական բնութագրերի մեջ փոփոխություններն ու ժամանակացույցի երկարաձգումը»,-հավելեց փոխնախարարը: Անդրադառնալով վճարման կարգին` Հակոբյանն ասաց, որ դա ևս ամրագրված է լինելու պայմանագրով:

Ինչ վերաբերում է բողոքարկման կարգին, ապա Մովսես Հակոբյանը նկատեց, որ դիմում-բողոքները կքննարկվեն իրենց գերատեսչությունում, եթե կողմերը բավարարված չլինեն, նոր դիմեն վերադաս մարմիններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]