1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մեռան, որ ապրինք» բալետ-ներկայացումը արժանացել է «Էմմի» մրցանակի

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մեռան, որ ապրինք» բալետ-ներկայացումը 
արժանացել է «Էմմի» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մեռան, որ ապրինք» խորագիրը կրող բալետ-ներկայացումը «Էմմի մրցանակ»  ամերիկյան հեռուստատեսային  45-րդ մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Էմմի» մրցանակի, որը շնորհվել է ֆիլմի գործադիր պրոդյուսերներ Դիանա եւ Չարլզ Պասկերյաններին: 

Սան Ֆրանցիսկոյի բալետի գլխավոր արտիստ Դավիթ Կարապետյանը, առաջին անգամ տեսնելիս ոգեշնչվելով Սան Ֆրանցիսկոյում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխարհի ամենամեծ «Դավիդսոն լեռան խաչը» հուշակոթողից, նախաձեռնել է բեմադրությունը տեսանյութային տարբերակով որպես «հարգանքի տուրք մեր նախնիներին կրեատիվ պարի եւ երաժշտության միջոցով»:

Գաղափարի իրագործումը պահանջել է շուրջ  մեկ տարի: Նկարահանումները իրականացվել են Բեյքերի լողափի  եւ «Դավիդսոն լեռան խաչ» հուշակոթողի մոտակայքում:

«Էմմի» մրցանակը շնորհվում է հեռուստատեսության ոլորտում ամենակարկառուն նվաճումների համար Ամերիկյան հեռուստատեսային ազգային ակադեմիայի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի մրցանակաբաշխության 67 անվանակարգերում ներկայացվել են 757 անգլերեն եւ 179 իսպաներեն աշխատանքներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]