Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով թուրք փաստաբանի դիմումը Գերմանիայի ՍԴ կարող է չընդունվել. Deutsche Welle

Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով թուրք փաստաբանի դիմումը Գերմանիայի ՍԴ 
կարող է չընդունվել. Deutsche Welle

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայից թուրք փաստաբան Մելիհ Աքքուրթը դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չեղյալ համարելու հայցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Գերմանիայի Սահմանադրական դատարանը, սակայն, կարող է և չընդունել փաստաբանի ներկայացրած դիմումը, քանի որ Գերմանիայի Դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման փաստաթուղթը խորհրդարանական որոշում է, այլ ոչ թե օրենք, իսկ Սահմանադրական դատարան դիմումներ կարող են արվել միայն օրենքների հարցով: Մինչև օրս խորհրդարանի որոշումները Սահմանադրական դատարան չեն տարվել:

Փաստաբան Մելիհ Աքքուրթը, նշելով, որ տեղյակ է այս խնդրի մասին, հայտնել է, որ եթե իր դիմումը մերժվի, ապա ինքը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]