Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության մասին պայմանագիր

Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության մասին 
պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն: Փաստաթուղթը  բաղկացած է 12 հոդվածից: Դրա համաձայն համագործակցություն կծավալվի թանգարանների, թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, գրականության, ֆիլմարտադրության մշակութային միջոցառումների ոլորտներում՝ ներառյալ մրցույթները, արվեստի փառատոնները և գիտաժողովները:

Ծրագրով նախանշվում է համագործակցություն՝ Մետաքսի ճանապարհի թեմայով մշակութային ժառանգության պահպանության, կոթողների վերականգնման, միջոցառումների և մշակույթի օրերի կազմակերպման հարցում: Երկու երկրների միջև 2012-2016 թթ. մշակութային համագործակցության շրջանակում հունիսի 9-14-ը Հայասատանում արդեն երրորդ անգամ անցկացվում են Չինաստանի մշակույթի օրեր «Չինաստանն այն երկրներից է, որի հետ մենք դեռ 2008 թվականից ստույգ ժամանակացույցով և հստակ ծրագրերի շրջանակում համագործակցություն ենք իրականացնում: Հատկապես գնահատելի է ինստիտուցիոնալ համագործակցությունը, որ ձևավորվեց վերջին տարիների ընթացքում:»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարը հավելեց, որ Չինաստանում անցակցվել են Հայաստանի մշակույթի օրեր 2008, 2011 և 2015 թվականներին, իսկ Հայաստանում Չինաստանի մշակույթի օրեր՝ 2009, 2012 և 2016 թվականներին:

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն ավելացրեց, որ մշակութային փոխհամագործակցությունը կազմում է Հայաստանի ու Չինաստանի միջև երկկողմանի հարաբերությունների կարևորագույն և անփոխարինելի մասը: Նրա գնահատմամբ՝ երկրների միջև մշակույթային համագործակցությունը աճ է գրանցում և զարգանում: «Հայաստանի և Չինաստանի հնագույն մշակութային ավանդույթները առաջնային նշանակություն ունեն համագործակցության համար»,- ընդգծեց դեսպանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]