1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երկու ցեղասպանություն, երկու ժողովուրդ, մեկ վիշտ. բանգլադեշցի պատմաբանի անդրադարձը հայերի պատմությանը

Երկու ցեղասպանություն, երկու ժողովուրդ, մեկ վիշտ. բանգլադեշցի պատմաբանի 
անդրադարձը հայերի պատմությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետ, ճարտարագիտության պատմաբան Ադնան Մորշեդը (Վաշինգտոն) անդրադարձել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում հայկական  համայնքի կյանքին` զուգահեռներ տանելով երկու ժողովուրդների միջեւ նաեւ ցեղասպանության համատեքստում:

«Թվում է` Թուրքիան որդեգրել է ցեղասպանության ժխտման ծաղրանկարային պատմությունը: Հունիսի 2-ին Գերմանիայի կողմից Օսմանյան Թուրքիայի` 1915 թվականի իրականացրած հայերի սպանդի ճանաչումից հետո Էրդողանի արձագանքը կանխատեսելի էր: Անկարան  Բեռլինից հետ կանչեց դեսպանին: Շատ ծանոթ երեւույթ է, քանի որ  Բանգլադեշի դեսպանը նույնպես հետ կանչվեց անմիջապես «ռազմական հանցագործի» մահապատժից հետո, ինչը բացահայտում է Էրդողանի ծիծաղելիորեն անփույթ վերաբերմունքը Բանգլադեշում 1971 թվականին տեղի ունեցած ցեղասպանության նկատմամբ: Հատկանշական է հայերի եւ բանգլադեշցիների ընդհանրական պատմությունը, եւ թե ինչպես է այդ պատմությունը տարբեր ուղիներով կերտել երկու ժողովուրդների ազգային դիմագիծը: Դաքայում հայկական հարուստ պատմություն կա. Հին Դաքայում գտնվող Սուրբ Հարության եկեղեցին  ճարտարապետական ապացույցն է,  թե ինչպես է հայ ժողովուրդը սփռվել իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս»,- ներկայացնում է պատմաբանը` հաջորդիվ շեշտելով  Հայաստանի աշխարհագրական կարեւոր դիրքը:

«Երկիրը միշտ եղել է մրցող քաղաքական ուժերի՝ պարսիկների, հույների, արաբների ենթակայության տակ: Հայերը նաեւ մեծ դեր են ունեցել համաշխարհային ճարտարապետության ոլորտում: Չկա որեւէ հստակ ժամանակագրություն, թե նրանք երբ են ժամանել Դաքա: Որոշ պատմագիրների խոսքով` դա 17-րդ դարի սկիզբն է: Դաքայի կյանքում հայերի կարեւորագույն ներդրումներից մեկը նաեւ կառքի ներմուծումն է, որը դարձավ  քաղաքի գլխավոր փոխադրամիջոցը մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակը:

Հայկական փոքր, բայց հարուստ համայնքը նաեւ մեծապես նպաստել է  Դաքայի քաղաքացիական կյանքին: 1848 թվականին Նիկոլաս Պողոսը հիմնեց  մասնավոր դպրոց, որը մինչև այժմ Հին Դաքայի  հեղինակավոր դպրոցներից մեկն է: Դաքայում հայերի կրոնական կյանքը ծավալվել է Սուրբ Հարության եկեղեցու շուրջը, որը կառուցվել է 1781 թվականին: Եկեղեցու տարածքը քաղաքին նվիրաբերել է ազնվական Աղա Խաչիկ Մինասը, ում կնոջը հուղարկավորել են եկեղեցում: Այն այսօր էլ կանգուն է, եւ կից տապանաքարերը կարծես տանում են անցյալ` դեպի այն ժամանակները, երբ հայերը առանցքային դեր են ունեցել քաղաքի կյանքում: Դժվար է չկարեկցել հայերին հատկապես նրանց եւ մեր «անտեսված» ցեղասպանությունների համատեքստում»,- եզրափակում է ճարտարապետը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]